Եղիսաբեթ 2-րդ թագուհին Ֆրանսիայում մնալու վերջին օրը այցելել է Սիթե կղզու վրա քաղաքի կենտրոնում գտնվող փարիզյան հայտնի ծաղկային շուկան:
Փարիզյան իշխանությունները թագուհու այցելությունը նշելու համար խոստանում են Փարիզի Աստվածամոր տաճարի կողքին գտնվող շուկան անվանափոխել: Այսուհետ շուկան կկրի Le Marche aux Fleurs, Reine Elizabeth Deux (Ծաղկային խանութ, Եղիսաբեթ 2-րդ թագուհի) անունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թագուհին եւ Էդինբուրգի իշխան Ֆիլիպը Ֆրանսիայում էին գտնվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 70-ամյակի տոնակատարությունների առիթով:
Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Կոլվիլ-սյուռ-Մեռ վայրում՝ հայտնի հինգ ափերից մեկում, որտեղ 1944 թ. դաշնակիցների զորքերը դեսանտ են իջեցրել:





























