Apple ընկերությունն իր iWatch ժամացույցների ներկայացման գործընթացը սեպտեմբերին կմեկնարկի, իսկ վաճառքներն արդեն հոկտեմբերին կսկսվեն։ Տեղեկությունը Los Angeles Times պարբերականն է հաղորդում։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, սարքի գինը 199-299 ԱՄՆ դոլարի սահմաններում է տատանվելու։

«Խելացի» ժամացույցի օգնությամբ օգտատերերը կարող են իրենց առողջական վիճակին եւ քնի տեւողությանը հետեւել, ինչպես նաեւ զարկերակն ու քայլերի, վարժությունների քանակը չափել։  Նորաստեղծ սարքը iOS օպերացիոն համակարգով է գործելու։ Տեղեկություններ կան, որ այն ճկվող OLED-էկրան է ունենալու։

Ավելի վաղ ընկերության ավագ փոխնախագահ Էդի Քյուն հայտարարել էր, որ Apple-ը 2014թ. պատրաստվում է 25 տարիների իր լավագույն արտադրանքները վաճառքի հանել։