ՀԱՀ-ում դատարանի առաջ է կանգնել թաղման բյուրոյի տիրուհին, որը իբրեւ թե հրամայել է իր ենթականերին կտրել դիակի ոտքերը: Այսպիսի որոշում կինը կայացրել է, երբ 33-ամյա մարդու մարմինը չի տեղավորվել դագաղի մեջ:
Կինը մեղադրվում է խեղում պատճառելու մեջ: Ռոնել Մոստերտին պատկանում է «Գրեհեմսթաուն» սգո ծառայությունների բյուրոն: Կնոջ աշխատողներից մեկը պատմել է, որ նա հրամայել է օգտագործել անկյունային հղկող մեքենան մահացածի ոտքերը հեռացնելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, սակայն այդ ամբողջ ընթացքում թաղման բյուրոյի աշխատակցին հիշողությունները հանգիստ չեն թողել, եւ նա որոշել է խոստովանել ամեն ինչ:
«Ես մինչ այժմ լսում եմ այդ մեքենային ձայնը: Ես դա այլեւս չեմ կարող տանել: Այս բոլոր տարիների ընթացքում ես քնի հետ խնդիրներ ունեմ», ասվում է աշխատակցի գրավոր ցուցմունքում:
Հետաքննության շրջանակներում աճյունը արտաշիրմել են:





























