Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի հազարավոր բնակիչներ երկրի նախագահ Միշել Մարտելլիի հրաժարականի պահանջով փողոց են դուրս եկել։
Ցուցարարները հատկապեսի երկրում առկա գնաճի տեմպերից են դժգոհ եւ իշխանություններին կոռուպցիայի մեջ են մեղադրում։
Իրավապահները բողոքի ակցիայի մասնակիցների ցրելու նպատակով արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Միշել Մարտելլին Հաիթիի նախագահն է դարձել 2011թ։ Նրա ողջ նախընտրական քարոզարշավը երկրի ճակատագիրը փոխելու խոստումների վրա էր կառուցված։ Մինչ այդ՝ 2010թ. կղզին ավերիչ երկրաշարժի զոհ էր դարձել, իսկ այնուհետեւ խոլերայի վարակ էր տարածվել։





























