Մահացու վտանգավոր կորոնավարակով հիվանդների թվի աճի ֆոնին Սաուդյան Արաբիայի ուղտերի գլխին սեւ ամպեր են կուտակվում։ Տեղական իշխանությունները համոզված են, որ հիշյալ կենդանիները մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ են սպառնում։ Gulf News պարբերականին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայակոչմամբ, երկրի կառավարությունը մտադիր է բոլոր, նույնիսկ՝ վայրի ուտերի անասնաբուժական հետազոտություն պատվիրել։

Gulf News-ի տվյալներով, հիմնական ուշադրությունը հիվանդության փոխանցման մեջ կասկածվող կենդանիների բացահայտմանն է ուղղվելու։

Ստուգման ենթական են նաեւ տարածաշրջանի այլ երկրներից թագավորության տարածք ներկրվող կենդանիները։ Մինչեւ հետազոտության վերջնական արդյունքները ստացումը նրանց կարանտինում կպահեն։

Սաուդյան ֆերմերներն ու ուղտերի բուծմամբ զբաղվող գյուղատնտեսները կանխամտածված կերպով անտեսում են երկրի կառավարության՝ մարդու՝ հիշյալ կենդանիների հետ շփումների սահմանափակման ուղղված միջոցառումները։ Ուղտերի վաճառքով մասնագիտացած կենտրոնական շուկաներից մեկում պարբերականի թղթակիցներին հայտնել են, թե բացարձակապես տեղյակ չեն սպասվող անասնաբուժական հետազոտությունից եւ չեն պատրաստվում իրականացնել այն։