Եմենի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության արդյունքում 62 մարդ է մահացել։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հաղորդմամբ, ընթացիկ տարում տարածաշրջանի ամենամեծ թվով մարդկային կյանքեր խլած ողբերգությունը մոտ մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նավի վրա, գործակալության տվյալներով, Սոմալիից եւ Եթովպիայից փախուստի դիմած ներգաղթյալներ են գտնվել։
Ամեն տարի հազարավոր աֆրիկացիներ փորձում են գերբեռնված նավերով Եմեն հասնել՝ այնտեղից Մերձավոր Արեւելք կամ Եվրոպա ուղեւորվելու նպատակով, սակայն նրանցից շատերը զոհ են գնում ճանապարհին։





























