Նյու-Յորքի կենտրոնում գտնվող Մանհեթենի շրջանում տեղակայված TGI Fridays ցանցի ռեստորանում հրդեհ է բռնկվել:
ԶԼՄ-ների տվյալներով, բռնկումը առաջացել է վեցհարկանի շենքի նկուղում գտնվող ռեստորանի խոհանոցում: Հրդեհը ներթափանցել է օդափոխության համակարգ, եւ կրակի լեզուները դուրս են եկել կառույցի տանիքի միջոցով: Ականատեսների խոսքերով, շենքից դուրս են եկել խիտ սեւ ծխի քուլաները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պատահարի վայր է ժամանել ավելի քան 100 հրժեջն:Կրակը հանգցնելու համար նրանցից մոտ կես ժամ է պահանջվել: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Հրդեհի բռնկման պատճառը դեռեւս հայտնի չէ:
Հրդեհով բռնկված շենքը տեղակայված է Ռոքֆելլեր-կենտրոնից ոչ հեռու գտնվող 49-րդ փողոցի եւ Հինգերորդ պողոտայի հատման վայրում:





























