Իրաքի գրոհայինները երկրի կենտրոնական նահանգներից մեկում՝ Անբարում՝ Բաղդադից արեւմուտք՝ ոչ մեծ հեռավորության վրա գտնվող  Ռամադի քաղաքի համալսարանի ուսանողներին ու աշխատակիցներին պատանդ են վերցրել։ Իրավապահների հաղորդմամբ, ահաբեկչական գործողությունը «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումն է իրականացրել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռամադիի մի շարք շրջաններ վերջին ամիսներին իսլամիստ-գրոհայինների եւ այլ հակակառավարական խմբավորումների վերահսկողության տակ են գտնվում։