Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքն այս տարի eBay ինտերնետ-աճուրդին 2,17 մլն ԱՄՆ դոլարով է վաճառվել։ Գնորդը սինգապուրցի Էնդի Չուան է՝ EMES ընկերությունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

eBay-ի հաղորդմամբ, 83-ամյա լեգենդար ֆինանսիստի հետ ճաշելու իրավունքի առքուվաճառքը 2 մլն 166 հազար 766 դոլարի նշագծին է կանգ առել։ Հինգ օր տեւած բանակցություններին ռեսուրսի 12 հազար օգտատերերի էին մասնակցում։ Հայտերի ընդհանուր թիվը 121 է կազմել։

Անցյալ տարի Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել։ Իսկ 2012թ. «տոմսի» գինը ռեկորդային՝ 3 մլն 456 հազար 789 դոլարի էր հասել։  Ճաշկերույթի «հրավիրող» կողմը նախընտրել էր անանուն մնալ։

Ուորեն Բաֆեթը Forbes-ի կողմից թողարկվող՝ միլիարդատերերի վարկանիշային ցուցակում 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում 13-րդն է։ Նրա ունեցվածքը ապրիլի 30-ի դրությամբ 65,9 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվել։ Միլիարդատիրոջ մահից հետո այն գրեթե ամբողջությամբ բարեգործական կարիքների է ուղղվելու: