ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի հրշեջ, 31-ամյա Ջեսսի Գոնսալեսն ամուսնության յուրահատուկ առաջարկ է արել իր սիրեցյալ Օլգային, որը աշխատում է ոստիկանությունում: Նա որոշել է նրան ծառայության ընթացքում անակնկալի բերել:

Դրա համար տղան ստիպված էր ոստիկանության աշխատակիցներին եւ իր կոլեգաներին համոզել, որպեսզի կեղծ հրդեհային ահազանգ գրանցեն այն շրջանում, որտեղ աշխատում է Օլգան:

Արդյունքում, երբ Օլգան «պատահարի» վայր է մեկնել, Ջեսսին դուրս է եկել տանից, որտեղ իբրեւ թե հրդեհ էր բռնկվել, ծնկի է իջել եւ խնդրել ամուսնանալ իր հետ: Աղջիկը հուզվել է եւ դրական պատասխան տվել, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:

Ապագա ամուսինները պսակադրության օրը դեռ չեն որոշել: Ջեսսիի խոսքերով, նա մեծ գումարներ է ծախսել մատանու վրա: Այժամ գումար է հավաքում Օլգայի երազած ամուսնությունը իրականություն դարձնելու համար: