«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line ծառայությունից օգտվողների նոր հնարավորությունների մասին համար: Բոլոր նրանք, ովքեր 2010 թվականի հունիսի 1-ից 30-ը կմիանան Hi-Line ծառայությանը կնքելով մեկ տարվա պայմանագիր,  կստանան անվճար ADSL մոդեմ, կազատվեն առաջին ամսվա բաժանորդային վարձից, իսկ Hi-Line ծառայության միացումը կիրականացվի անվճար:

«Ընկերությունը պարբերաբար խոշոր ներդրումներ է կատարում` ուղղված  հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը: Շնորհիվ այդ ներդրումների, «ԱրմենՏել» ընկերությունը որպես ինտեգրված օպերատոր, իր հաճախորդներին առաջարկում է շահավետ պայմաններ միանալու Beeline կայուն, որակյալ եւ հասանելի ինտերնետ կապին»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Միացման պայմանների համաձայն՝ հաճախորդը 12 ամսվա ընթացքում իրավունք ունի անցում կատարել միայն ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթին:

«Hi-Line» ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից: