ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հավանություն է տվել Ղրիմի՝ Ռուսաստանին միակցմանը, «ինչպես որ թերակղզու բնակիչներն էին կամենում»։
Հիշեցնենք՝ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքների համաձայն, ղրիմցիների 97 տոկոսը Ռուսաստանին միավորվելու օգտին է արտահայտվել։
«Եթե տեղի ունեցածը ժողովրդի կամքի հետ առնչություն չունենար, ես առաջիններից մեկն էի վճռականորեն դեմ արտահայտվելու։ Բայց տեսնում եմ, որ դա ժողովրդի տրամադրությունից է բխում», - հայտարարել է Գորբարովը՝ «Շաբաթօրյա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում՝ հավելելով, որ դեմ է եղել Ղրիմի՝ Ուկրաինային փոխանցմանը 1954թ.-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։





























