Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կարծում է, որ հենց Ուկրաինայից է կախված ՝ 2015թ.-ից ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կգործի, թե ոչ: Աս մասին նա հայտնել է հարցազրույցում՝ պատասխանելով հարցին՝ որքանով է իրատեսական 2015թ.-ից ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներմուծումը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նա նշել է. «ես նախապատրաստման բոլոր մանրամասները չգիտեմ, բայց ամեն ինչ կախված կլինի Ուկրաինայից, քանի որ բոլոր գործերը, որոնք որպես տնային առաջադրանք պետք է կատարվեն, Ուկրաինայի կողմում են:
«Եվրոպան միայն կնայի, եւ եթե ամեն ինչ արվի, այն ժամանակ կորոշի: Մենք՝ եվրոպական երկրներս, միշտ պատրաստ ենք ընդունել Ուկրաինային՝ հենց որ այն պատրաստ լինի», - ընդգծել է նախագահը:
Ի պատասխան հարցին՝ արդյոք Ուկրաինայի նախագահի այսօրվա երդմնակալության արարողությունը համարում է համեստ, Գրիբաուսկայտեն նշել է. «Առայժմ համեստ է»:





























