Մեծ Բրիտանիայի բնակչուհին պնդում է, որ 12 տարի շարունակ սրբազան ծառին գումար է զոհաբերել՝ իբրեւ թե մարդկանց օգնելու համար: Արդյունքում հեքիմը միլիոնատեր է դարձել:
Ինքնակոչ հեքիմ Ջուլիետա Դ՛Սաուզան 12 տարի զբաղվել է հարուստ բրիտանացիների «բուժմամբ»:
Հիվանդանոցում աշխատող կինը պոտենցիալ գնորդներին պատմել է, որ ինքն ունակ է ցանկացած հրաշագործության: Օրինակ, նա պատմել էր, որ օգնել է քաղցկեղից բուժել դերասան Ջոն Քլիզի դստերը, իր ունակությունների շնորհիվ մտերիմ է եղել արքայադուստր Դիանայի հետ եւ կարող է սկսնակ կատարողներին ծանոթացնել հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Դ՛Սաուզան իր ծառայությունները գովազդում էր «Tatler» ամսագրում՝ հայտարարությունում նշելով, որ կարիքավորների համար ընդամենը 35 ֆունտ ստեռլինգ (58 դոլար) կպահանջի:
Հեքիմի հետ զրույցներում բրիտանացիները տեղեկանում էին, որ վերջինս կլուծի իրենց խնդիրները Ամազոնկայի տարածքում աճող սրբազան ծառի շնորհիվ ՝ կլորիկ գումարներ զոհաբերելու եղանակով: Ջուլիետան հաճախորդների կասկածները ցրում էր՝ հայտնելով, որ զոհաբերության ծեսից հետո, որն իրականացնում են շամանները, գումարը հետ կվերադարձվի:
Իսկ եթե նրան դիմողը չէր ցանկանում բաժանվել իր խնայողություններից, հեքիմը վախեցրել էր՝ ասելով, որ մերժման դեպքում նրանց հարազատներից մեկը վաղաժամ կհեռանա կյանքից:
Իրավապահները պարզել են, որ հուսահատ զոհերը խաբեբային բավական խոշոր գումարներ են փոխանցել:
Այդկերպ, 12 տարվա ընթացքում առասպելական «սրբազան» ծառը Ջուլիետային բերել էր ավելի քան 5 միլիոն ֆունտ (8,5 միլիոն դոլար): Նրա գործունեության մասին հայտնի է դարձել բուժակ կնոջ հաճախորդների շնորհիվ, որոնք նկատել են նրա պատմածների անճշտությունները եւ դիմել ոստիկանություն:
Անցյալ ուրբաթ Լոնդոնի Բլեքֆրայերս թաղամասի Թագավորական դատարանում խաբեբա կնոջը դատապարտել են 10 տարվա ազատազրկման:





























