Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում կարող ենք հանդիպել երիտասարդ տղամարդու եւ տարեց հասակի կնոջ զույգ: Նրանց կապում են ոչ թե բարեկամական, այլ ինտիմ հարաբերությունները:

91-ամյա Մարջն ու 31-ամյա Քայլ Ջոնսը հաճախ են զարմացնում իրենց պահվածքով: Չնայած հասակի 60 տարվա տարբերության, զույգն ակտիվ սեռական կյանքով է ապրում, գրում է «Metro»-ն:

18 տարեկանում 50 տարեկան կնոջ հետ առաջին սեռական փորձից հետո Քայլը սկսել է ուշադրություն դարձնել բացառապես տարիքով մեծ կանանց, որոնց հետ ծանոթանում է ծանոթությունների կայքերում:

91-ամյա Մարջի հետ ծանոթանալուց հետո տղամարդը սկսել է ավելի քիչ այցելել նման կայքեր, գրեթե դադարել է այլ տատիկների հետ ծանոթանալ, քանի որ իդեալական սիրուհու է գտել:

«Ամուսնալուծվել եմ 37 տարի առաջ, մեծացրել եմ 6 երեխա, երբ հանկարծ նոր կյանք սկսվեց: Քայլի հետ ծանոթությունից հետո ինձ ցանկալի եմ զգում,- անկեղծացել է զառամյալ շիկահերը:- Առաջ խանդում էի այլ կանանց հանդեպ, սակայն նա միշտ ինձ մոտ էր վերադառնում, ուստի դադարեցի անհանգստանալ»,- հաղորդում է «FedPost.ru»-ն:

Տղամարդը չի դադարում պնդել իր սիրուհուն, որ նա արտակարգ տեսք ունի:

«Տարեց կանայք հաճախ են ամաչում իրենց կազմվածքից, սակայն ինձ դուր են գալիս կնճիռները: Ես պլաստիկ վիրաբուժության սիրահար չեմ եւ համարում եմ, որ բնական գեղեցկությունը հիանալի է»,- ասում է տղամարդը: