Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում պարզվել է, որ երկրի հարավում Գուանդուն նահանգի 1000-ից ավելի պաշտոնյաների կանայք ու երեխաները արտասահմանում են ապրում:

Պեկինը փորձում է վերջ տալ այդպիսի դրվածքին, ենթադրելով, որ այն կապված է կոռուպցիայի հետ: Շատ չինովնիկներ իրենց ապօրինաբար ձեռք բերված միջոցները տեղափոխում են արտասահման հարազատների օգնությամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդպիսի պետական ծառայողները Չինաստանում ստացել են «մերկ հարուստներ» մականունը, քանի որ նրանք չեն հռչակում իրենց եկամուտները հայրենիքում: Բացահայտված պաշտոնյաներից ոմանք խնդրել են  իրենց ընտանիքներին հետ  վերադառնալ Չինաստան, իսկ մյուսները հեռացվել են պաշտոններից: