Իրաքի անվտանգության ուժերի ստորաբաժանումները հաջողությամբ գրավել են Էր-Ռամադի քաղաքի համալսարանը` ազատելով տասնյակ պատանդների, փոխանցում է BBC-ն:
Շաբաթ առավոտյան զինված գրոհայինները գրավել էին Իրաքի կենտրոնական Էր-Ռամադի քաղաքի Ալ-Անբար համալսարանը: Չարագործները ներխուժել էին համալսարանի շենք եւ սպանել պահակներին: Ըստ ոստիկանության` դրանից հետո նրանք պատանդ էին վերցրել տասնյակ մարդու, այդ թվում ուսանողների եւ համալսարանի աշխատակիցների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ հարձակման պատասխանատուն ընկած է «Իրաքի եւ Լեւանտայի իսլամական պետություն» ծայրահեղ խմբավորման անդամներն են:





























