ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումային շաբաթ օրը հոսպիտալացրել են բժշկական հետազոտության համար, նշվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Այսօր՝ 2014թ.-ի հունիսի 7-ին, նախագահ Ջեյկոբ Զուման հոսպիտալացվել է բժշկական հետազոտության համար: Նախօրեին բժիշկները նախագահին խորհուրդ են տվել հանգստանալ ընտրությունների եւ նոր վարչակազմի անցումային ծրագրի հետեւանքով հյուծվածությունից»,- նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բժիշկները 72-ամյա քաղաքական գործչի առողջությունը բավարար են գնահատում, նշում է մամուլի ծառայությունը:

Զուման երկրորդ անգամ է ընտրվում ՀԱՀ նախագահ: Նրա երդման արարողությունն անցկացվել է մայիսի 24-ին: