Պյոտր Պորոշենկոյի նախագահ դառնալուց հետո Ուկրաինան կայունության հավելյալ գործոն է ստացել, երդմնակալությունից հետո հայտարարել է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, փոխանցում է «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմ»-ը:
Պատասխանելով հարցին` համագործակցելու է ինքն արդյոք նախագահի հետ, Տիմոշենկոն ասել է. «Մեր թիմը անպայման կանի հնարավոր ամեն ինչ` Ուկրաինան ավելի ուժեղ դարձնելու համար»:
Տիմոշենկոն այսօր ներկա է գտնվել Գերագույն ռադայի նիստերի դահլիճում Պորոշենկոյի երդամնակալության արարողությանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում Տիմոշենկոն երկրորդ տեղն էր զբաղեցրել` հավաքելով 12,81% ձայն:





























