Ֆրանսիայի մաքսային ծառայության ներկայացուցիչները հաղորդել են, որ բրիտանական կողմը Լա-Մանշի թունելում ավտոֆուրգոնի զննության ժամանակ հայտնաբերել է 2 տոննա «կատ» տիպի թմրանյութ:

Հաղորդվում է նաեւ, որ ուրբաթ օրը ֆրանսիական մաքսավորների կողմից իրականացվող գործողություն ժամանակ ձերբակալվել է Լատվիայի քաղաքացի: Դա թմրանյութերի ամենամեծ քանակությունն է, որ թունելի մոտ աշխատող մաքսայինի աշխատակիցներին հաջողվել է բռնել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թմրանյութ պարունակող կատ խոտաբույսը արգելված է Եվրոպայի երկրների մեծ մասում, ինչպես նաեւ Կանադայում եւ ԱՄՆ-ում: Բրիտանիայում այս խոտաբույսային խթանիչի արգելքը ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսին:

Կատի թուփը (լատինական անվանումը՝ celastrus edulis) աճում է արեւմտյան Աֆրիկայում: Դրա տերեւները սիրում են ծամել Եմենի, Եթովպիայի եւ Սոմալիի գաղթականները: