ԱՄՆ-ի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ վարելու համար հունիսի 9-10-ին կհանդիպեն Ժնեւում, հաղորդում է «Reuters»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտիին:

ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բերնսը: Հանդիպմանը նաեւ կմասնակցի ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Խորհրդակցությունները կանցնեն 5+1 ձեւաչափում «վեցնյակի» բանակցությունների շրջանակում: