Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երդմնակալության կապակցությամբ կայացած տոնական երեկույթի ընթացում հայտարարել է, որ թոռնիկ է ունեցել:
«Այսօր եւս մեկ ուկրաինացի է ծնվել, ես պապիկ եմ դարձել»,- ասել է Պորոշենկոն:
Շաբաթ առավոտյան Գերագույն ռադայի շենքում տեղի է ունեցել Պորոշենկոյի երդման արարողությունը որպես Ուկրաինայի նախագահ:
Ուկրաինայի նախագահի չորս երեխաներից անցյալ տարի ամուսնացել է 28-ամյա ավագ որդին՝ Ալեքսեյը, ում ընտրյալն է Կիեւի բնակչուհի, «McKinsey & Company»-ի թոփ-մենեջեր Յուլիա Ալիխանովան: Ալեքսեյն ու Յուլիան Ֆրանսիայում սովորել են միեւնույն բիզնես-դպրոցում:
Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ նախագահականա ընտրություններից առաջ Յուլիան եւ Ալեքսեյը պատրաստվում էին ծնող դառնալ:





























