Ամերիկացի կատակերգու Թրեյսի Մորգանին ավտոպատահարի հետեւանքով ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանո, որը տեղի է ունեցել Նյու-Ջերսի նահանգում ավտոմայրուղիներից մեկի վրա ուրբաթ երեկոյան:

Ինչպես հաղորդում է «TMZ»-ը, Մորգանն ու նրա գործընկեր Արդի Ֆուկուան վերադառնում էին Դելավեր նահանգից, երբ նրանց միկրոավտոբուսը բախվել է եւս հինգ մեքենայի, այդ թվում նաեւ երկու բեռնատարի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 

Միկրոավտոբուսի ուղեւորներից մեկը զոհվել է, եւս երեքը հոսպիտալացվել են: Մորգանի վնասվածքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Թրեյսի Մորգանը հայտնի է «Saturday Night Live» հաղորդմանը, «30 Rock» սերիալին իր մասնակցությամբ, ինչպես նաեւ «Ջեյն ու Լռակյաց Բոբը պատասխան հարված են հասցնում» եւ «Կրկնակի ավարտ» ֆիլմերից: