Կոլումբիայի հեղափոխական ուժերը(ԿՀՈւ) հայտարարել են հրադադարի մասին երկրում նախագահական ընտրություների անցկացման ընթացքում՝ հունիսի 9-30-ը, հաղորդում է «Colombia Reports»-ը՝ վկայակոչելով ԿՀՈւ-ի հրամանատար Ռոդրիգո Էշեվերին, ով ավելի հայտնի է «Տիմեշենկո» մականունով:
Ժամանակավոր զենքը վայր դնելու իր մտադրության մասին Տիմոշենկոն հայտնել է նամակով, որն ուղղված է նախագահի թեկնածու Օսկար Իվանու Զուլուագին: Ապստամբներն այդ ընթացքում ակնկալում էն պատասխան հրադադար կառավարության կողմից: Տիմոշենկոն նաեւ պատմել է իր մտադրության մասին դիմել մեծությամբ երկրորդ ապստամբ խմբին՝ Ազգային ազատագրական բանակին, հաղորդում է «BFM.ru»-ն:
Ապստամբները բանակցություններ են վարում կառավարության հետ 2012թ.-ից ի վեր: Կողմերը հույս ունեն վերջ տալ 40-ամյա հակամարտությանը, որն արդեն 220 հազար մարդու կյանք է խլել:





























