Վախճանվել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի զարմիկ, արքայազն Կացուրան: Նա մահացել է հունիսի 8-ին, 66 տարեկան հասակում:
Կիրակի առավոտյան արքայազնին շտապ տեղափոխել են Տոկիոյի համալսարանին կից հոսպիտալ ինֆեկցիոն հիվանդությունից հետո առողջական վիճակի վատթարացման պատճառով: Մահացել է տեղի ժամանակով ժամը 10:55-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով կայսերական պալատի վարչակազմի ներկայացուցիչներին:
Արքայազն Կացուրան կամ Եսիխիտո Սինոն կայսր Ակիխիտոյի հորեղբոր՝ արքայազն Տակախիտոյի(Միկասա) երկրորդ որդին է եւ ըստ հերթականության գահի վեցերորդ հավակնորդը: Եսիխիտոն երկար ժամանակ վարչական պաշտոն էր զբաղեցնում հեռարձակման ճապոնական «NHK» ընկերությունում:
1988թ.-ին արքայազն Կացուրան կաթված էր ստացել, որից հետո լիարժեք չէր ապաքինվել եւ տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով:





























