Երեք կալանավոր հունիսի 7-ին ուղղաթիռով փախել են Քվեբեկ քաղաքի բանտից: Ինչպես հաղորդում են կանադական լրատվամիջողները, այժմ ոստիկանությունը փորձում է պարզել ուղղաթիռի գտնվելու վայրը:
Հանցագործները պատկանում էին «Դժոխքի հրեշտակներ» խմբավորմանը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Սա աշխարհում ամենխոշոր բայքերական ակումբներից մեկն է: Սակայն այն հայտնի է իր սկանդալային հեղինակությամբ: Այս ակումբի անդամները, մասնավորապես, զբաղվում են թմրավաճառքով, ռեկետով ու սպանություններով:
Իվ Դենիսը, Դենիս Լեֆեբրը եւ Սերժ Պոմերլոն ձերբակալվել էին 2010թ.-ին թմրավաճառքի ցանցի չեզոքացման գործողության շրջանակներում: Այն ժամանակ ոստիկանությունն առգրավել էր ավելի քան 40 ավտոմեքենա, ինքնաթիռ, ուղղաթիռ, զենք եւ կանխիկ ավելի քան 900 հազար դոլար:





























