Հարավային Օսիայում ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 10,10 տոկոս, հաղորդել է ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիեւան:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտնում էր, որ ընտրատեղամասերը բացվել են գրաֆիկի համաձայն՝ առավոտյան ժամը 8-ին, հայտնում է Օսինֆորմը:
Ընտրությունների լուսաբանման համար արտոնագրվել են հանրապետական 10 եւ արտասահմանյան 9 լրատվամիջոց, կամ 65 տեղացի եւ օտարերկրացի լրագրող: Լրատվամիջոցների աշխատակիցների համար բաց է մամուլի ծառայությունը, որտեղ հունիսի 8-ին եւ 9-ին ԿԸՀ ներկայացուցիչների, ինչպես նաեւ ավելի քան 90 դիտորդների ճեպազրույցներ տեղի կունենան:
Պատգամավորական 34 տեղերի համար պայքարում է 9 կուսակցություն, որոնք պետք է հաղթահարեն 7 տոկոսանոց սահմանը: Հանրապետությունում ընտրական իրավունք ունի 33 հազար մարդ:
Հարավային Օսիայում, օրենքի համաձայն, ընտրությունները կայացած են համարվում, եթե քվեարկել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:





























