Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհուրդ է տվել Ուկրաինայի նոր ղեկավարին ոչ մի դեպքում վերջ չտալ երկրի արեւելքում հակաահաբեկչական գործողությանը եւ չտրվել Ռուսաստանի սադրանքներին: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ միայն այդ կերպ է պետք Պուտինի հետ պայմանավորվել:

«ТСН »-ին տված հարցազրույցում նախկին նախագահը խոստացել է օգնել ուկրաինացի առաջնորդին: Նա Պորոշենկոյին անվանել է ռազմական ժամանակաշրջանի նախագահ, ով աջակցության կարիք ունի: Սահակաշվիլին հաղորդել է, որ շուտով Ուկրաինա կժամանի վրացի ռեֆորմատորների խումը, որը մի քանի տարի առաջ իրագործել է «վրացական տնտեսական հրաշքը»:

Նա նշել է, որ վրացի խորհրդականներն արդեն աշխատում են Կիեի քաղաքային պետական վարչակազմում, Արդարադատության, նախարարությունում եւ շրջաններում: «Ես չեմ կարող աշխատել, սակայն շատ վրացիներ աշխատում են»,- ասել է նա: