Վաշինգթոնի երկնքում կասկածելի ինքնաթիռի պատճառով, որը արգելված օդային գոտի է մտել, մարդկանց տարհանել են Կապիտոլիումից, Կոնգրեսի գրադարանից եւ մի շարք վարչական այլ շենքերից:
Մասնավոր ինքնաթիռը հունիսի 7-ին գրավել են ռազմական երկու F-16 կործանիչներ եւ տեղափոխել են Մաունթ-Էյրի քաղաքի օդանավակայան(Հյուսիսային Կարոլինա նահանգ), պատմել է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչ Չաք Մարշը:
Տագնապի ազդանշանից հետո մարդկանց տարհանել են Կապիտոլիումից, Գերագույն դատարանից, Կոնգրեսի գրադարանից եւ ԱՄՆ-ի մայրաքաղաքի այլ շինություններից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պարզվել է, որ Ուեսթֆիլդ քաղաքից մեկնած ինքնաթիռի օդաչուն շեղվել է կուրսից: Վայրէջք կատարելուց հետո նրան հարցաքննել են ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալները, որոնք պատասխանատու են նախագահի անվտանգության համար:





























