Հարավային Կորեայի ափերին «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 291-ի, նավի վրա եւս երկու ուղեւորի մարմին է հայտնաբերվել: Նախկինում հաղորդում էին 289 զոհի մասին:

Ուղեւորներից մեկի մարմինը հայտնաբերել են լաստանավի երրորդ հարկում, որտեղ ռեստորանն էր գտնվում: Մեկ այլ զոհի՝ 60 տարեկան հասակի տղամարդու, ով անձնակազմի անդամ էր, հայտնաբերել են սուզորդները հունիսի 6-ին: 13 հոգի համարվում է անհետ կորած, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սեւոլ» ուղեւորատար լաստանավը, որի վրա 476 մարդ էր գտնվում, վթարի էր ենթարկվել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափերին: Գործի առթիվ ձերբակալվել է մոտ 20 մարդ: