Կիեւի Անկախության մայդանում հունիսի 8-ին ժողովրդական վեչե է ընթանում, որը մեկնարկել է 12:00-ին: Մայդանը սպասում էր հրապարակային հանդիպում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ, ինչպես նաեւ կառավարության հաշվետվություն 100 օրվա աշխատանքի կապակցությամբ: Սակայն, ինչպես հաղորդում է ՈւՆՆ-ը, Պորոշենկոն Մայդան չի ժամանել:
Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, հասարակական վեչեն հաստատել է Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված ուղերձը: Այն կարդացել է հոգեւորականներից մեկը Մայդանի բեմից:
«Ուղերձում», մասնավորապես, Ուկրաինայի ժողովրդի անունից Պորոշենկոյին խնդրում են առաջին հերթին ապահովել «բարոյականություն եւ հոգեւորություն յուրաքանչյուրի համար», ապահովել, որպեզի օրենքը բոլորի համար միեւնույն լինի. ստեղծել իրավական պետություն՝ հենված համամարդկային արժեքների վրա: Վեչեի մասնակիցները նաեւ հույս ունեն, որ Պորոշենկոն կյանքի կկոչի ազգային գաղափարը՝ Ուկրաինայի ստեղծում որպես հավասար հնարավորությունների երկիր:
Բացի այդ, Պորոշենկոյին խնդրում են ապահովել, որպեսզի տարածքային համայնքներին պաշտոնից ազատել իշխանության ցանկացած ճյուղի պաշտոնյայի: Փաստաթղթում նշվում է անհրաժեշտության մասին ապակենտրոնացնել իշխանությունն ու բյուջեն, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ նրա տնտեսության կայուն զարգացման անհրաժեշտության մասին:
ՈւՆՆ-ը նաեւ հաղորդում է, որ Մայդանի ակտիվիստները նվեր են պատրաստել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի համար՝ ներկած անվադողեր: Դրանք բեմ են բարձրացրել եւ նշել են, որ «սա նվեր է նոր իշխանության համար»: Մեծ չափի անվադողը նախատեսված է Պորոշենկոյի համար, փոքրը՝ Կլիչկոյի համար:
Անվադողի վրա պատկերված է կրակ, հրեշտակներ եւ ծաղիկներ, ինչպես նաեւ գրառում՝ «Հիշի՛ր»:
Վեչեի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մայդանում զոհված անձնանց հիշատակը:





























