Բորիս Բերեզովսկիի գեղարվեստական հավաքածուի մեջ բազմաթիվ կեղծ նկարներ են հայտնաբերել:
Կեղծիքները հայտնաբերվել են Բերեզովսկիի ունեցվածքի գնահատման ժամանակ, որի համար պայքարում են հանգուցյալ օլիգարխի հարազատները: Լոնդոնյան «Sunday Times» թերթի համաձայն՝ նվազագույնը 19 նկար կեղծ է: Դրանց թվում աշխատանքներ են, որոնք անվանագրվում են ռուս նկարիչների, այդ թվում նաեւ Ալեքսեյ Սավրասովին եւ Ալեքսանդր Ալթմանին:
Թերթի աղբյուրների կարծիքով՝ Բերեզովսկիին պատկանող նկարները կարող էին փոխարինել կրկնօրինակներով նրա մահից հետո:
«Հավաքածուի մեջ կեղծ նկարների հայտնաբերումի կապակցությամբ ռուս գործարարի ներկայացուցիչները մտադիր են ոստիկանություն դիմել: Այս պահին հավաքածուն լոնդոնյան «Tate Modern» պատկարասրահի պահոցում է գտնվում»,- հաղորդում է «Sunday Times»-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բերեզովսկին սկսել է գեղարվեստական հավաքածուն հավաքել Արեւմտյան Եվրոպա գալուց ի վեր: Նախկինում դրա ընդհանուր արժեքը գնահատվում էր 80 մլն դոլար:





























