Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հաստատել է, որ հունիսի 9-10-ը Ժնեւում եռակողմ հանդիպում կկայանա ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ հետ:

Նա հաղորդել է, որ հանդիպմանը կմասնակցեն Խելգա Շմիդտը(արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ԵՄ գերագույն ներկայացուցչի տեղակալ) եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Ժնեւում հունիսի 9-10-ը Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ:

ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բերնսը: Խորհրդատվությունները կանցկացվեն 5+1 ձեւաչափում «վեցնյակի» բանակցությունների շրջանակում: