Որոնողա-փրկարարական խումբը հայտնաբերել է Ան-26 ինքնաթիռի անձնակազմի եւս երկու անդամի մարմին, որին հարվածել էին գրոհայինները Սլավյանսկում: Այդ մասին «112-րդ հեռուստաալիքի» եթերում հաղորդել է հակաահաբեկչական գործողության շտաբի ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը:
«Որոնողա-փրկարարական ստորաբաժանումները, որոնք զբաղվում էին զոհված երկու օդաչուների մարմինների որոնմամբ, վերադարձել են տեղակայման շրջան: Անձնակազմի երկու անդամների մարմինները հայտնաբերվել են»,- ՈւՆՆ-ը մեջբերում է Սելեզնյովին:
Ավելի վաղ հաղորդում էին, որ հունիսի 6-ին Սլավյանսկում հարվածել էին Ան-26 ինքնաթիռին: Ինչպես հայտնում է Սելեզնյովը, ինքնաթիռը տեղափոխում էր ոչ ռազմական բեռ: Վթարի հետեւանքով անձնակազմի 8 անդամներից 5-ը զոհվել են, 3-ը վիրավորվել են:





























