Բելգիայի իշխանությունները բնակիչներին առաջարկել են գնել ուրիշների գերեզմաններն ավելի էժան գնով: Իշխանությունների կարծիքով՝ նման ձեռքբերումը շատ առավելություններ ունի: Մասնավորապես, դա էապես թեթեւացնում է հանգուցյալի հարազատների կյանքը, ովքեր նրա մահից հետո այլեւս ստիպված չեն գերեզման կառուցել:
Մեծամասամբ օտար գերեզմանի վրա արդեն գեղեցիկ հուշարձաններ են տեղադրված, որոնք կարող են արվեստի գործեր համարվել: Նման գերեզման գնելով՝ մարդը տնտեսում է ոչ միայն տարածքի, այլ նաեւ հուշարձանի վրա: Ավելի վաղ հուղարկավորվածներին թողնում են դամբարանում, իսկ գնողներին պարզապես գերեզմանի մեջ են դնում: Որոշ բելգիացիներ դեմ չեն՝ հանգուցյալ կյանքում ավելի ուրախ կլինեն:
Կրկնակի հուղարկավորության մասին օրենքը Բելգիայում ընդունել են հինգ տարի առաջ: Այդ ընթացքում հին գերեզմաններ են գնել 120 հոգի: Ծիսական ծառայությունների բյուրոյի տնօրեն Միշել Դելոն բացատրում է, որ մարդիկ պարզապես տեղյակ չեն նման հնարավորության մասին: Իսկ դա գումար տնտեսելու հիանալի միջոց է, հաղորդում է «Life News»-ը:
Այժմ նման ծիսական տեղական բյուրների աշխատակիցները սկսել են ակտիվ զբաղվել հին գերեզմանների վաճառքով: Հեռուստատեսությամբ գովազդ են ցուցադրել, գովազդային պաստառներ են տպագրել: Գործարարները խոստանում են, որ հին գերեզմանւ հուշարձանի հետ միասին կարժենա ընդամենը 2000 եվրո: Նորը չորս անգամ ավելի թանկ է:





























