Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հրահանգել է դադարեցնել «Հարավային հոսքի» նախագծի աշխատանքները: Համապատասխան հայտարարությամբ Օրեշարսկին հանդես է եկել ամերիկացի սենատորների հետ հանդիպումից հետո:
Առիթ են ծառայել Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված բողոքները: «Բրյուսելի հետ հավելյալ խորհրդատվություններից հետո կհստակեցվի աշխատանքների հետագա ընթացքը»,- նշել է Օրեշարսկին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
2014թ.-ի ապրիլի 17-ին Եվրախորհրդարանը խորհրդատվական բնույթի բանաձեւ ընդունեց, որով կոչ արեց եվրոպական երկրներին հրաժարվել գազամուղի շինարարությունից:
Բուլղարիայից բացի «Հարավային հոսքին» մասնակցում են Ավստրիան, Հունգարիան, Հունաստանը, Սերբիան, Սլովենիան եւ Խորվաթիան:




























