Լոնդոնում սկսել են լուծել անօթեւանների խնդիրը միանգամայն արմատական կերպով. բարձրակարգ բնակելի տներից մեկի հրապարակում ինչ-որ մեկը մետաղական փշեր է տեղադրել: Բնակիչները ենթադրում են, որ դա արել են նրա համար, որպեսզի անօթեւանները չկարողանան քնել մուտքի մոտ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «The Telegraph»-ին:
Համացանցում հայտնված լուսանկարները սոցցանցերի օգտատերերի դժգոհությունն է առաջացրել, որոնք մոտեցումը համեմատել են աղավնիների դեմ պայքարի հետ:
Բարեգործական կազմակերպություններում մեթոդն անմարդկային են անվանել:
Թե ով է որոշել այդ կերպ ազատվել անօթեւաններից, մինչեւ հիմա հայտնի չէ: Մայրաքաղաքի իշխանությունները չեն նշել, որ փշերը նախատեսված են անօթեւաններին խանգարելու համար: Օրինակ բրիտանական սուպերմարկետների «Tesco» ցանցում, որը իր հրապարակներից մեկում նման փշեր է տեղադրել, հայտարարել է, որ դրանք ուղղված են հակասոցիալական պահվածք դրսեւորողների դեմ:





























