Ամերիկյան Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքի ոստիկանության սպային հեռացրել են ծառայությունից գեյ-շքերթում աշխատել հրաժարվելու պատճառով:
Ոստիկանը 30 գործընկերների հետ պետք է կարգավորեր շարժումն ու կարգուկանոն ապահովեր ամենամյա շքերթի ընթացքում: Ինչպես հայտարարել է ոստիկանության տեղի բաժանմունքի մամուլի քարտուղար Լարա Ջոնսը, «մենք չենք հանդուրժի ֆանատիկ կողմնակալություն մեր բաժանմունքում, քանի որ հրամանը հրաման է»:
Նրա խոսքով՝ իրենց բաժինը զբաղվում է այդ միջոցառման կարգուկանոնի ապահովմամբ սկզբից եւեթ: Այս պահին ոստիկանը, ում անունը չեն հայտնում, վճարովի արձակուրդում է եւ սպասում է ներքին հետաքննության ավարտին, հաղորդում է «Vesti FM»-ը:





























