Առեղծվածային կերպով անհետացած մալազիական Boeing MH370 ինքնաթիռում գտնվող ուղեւորների հարազատները մոտ 5 մլն դոլար(3,7 մլն եվրո)պարգեւատրում են խոստացել նրան, ով ինքնաթիռը գտնելուն օգնող տեղեկություն կհաղորդի:

Այդ պարգեւատրումը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, վկայակոչելով անհետացած ուղեւորների ընտանիքների ներկայացուցիչներին, «կհանձնեն նրան, ով կկարողանա լուծել երեք ամիս առաջ ինքնաթիռի անհետացման հանելուկը»: «Պարգեւ MH370» ընկերությունը միջոցների հավաքման մեկնարկը տվել է «IndieGoGo» կայքում, որոնք «կուղղվեն անհետացած ինքնաթիռի մասին տեղեկությունները կիսել ցանկացողներին խրախուսելու համար», հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը ռադարներից անհետացել է Կուալա-Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող օդանավը 239 ուղեւորների հետ միասին:

Ենթադրվում է, որ «Boeing-777»-ը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Միջազգային ուժերի մասնակցությամբ որոնողական լայն աշխատանքների արդյունքում օդանավի մնացորդներն այդպես էլ չեն հայտնավբերվել: Ուղեւորների հարազատները կասկածում են, որ մի շարք երկրների իշխանություններ թաքցնում են ինքնաթիռի անհետացման պատճառները: