Նյու-Յորքի մետրոյի «Street-Grand Concourse» կայանի հարթակի վրա տղամարդը դանակով հարձակվել է ուղեւորների վրա:
Միջադեպի հետեւանքով երեք հոգի լուրջ վնասվածք է ստացել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ:
Հարձակվողի անձի մասին դեռ ոչինչ չեն հայտնում: Նյու-Յորքի ոստիկանությունը հետաքննում է կատարվածը, հաղորդում է «ԿՊ»-ն՝ վկայակոչելով «NBC» հեռուստաալիքին:





























