Ամերիկացի գիտնականները հաղորդում են, որ եգիպտացորենի մնացորդների կիրառումն էթանոլի եւ բիովառելիքի մյուս տեսակների ստեղծման համար, բացասաբար են ազդում հողում ածխածնի կուտակումների վրա, եւ, ի տարբերություն բենզինի, էթանոլը մեծ քանակության շոգեգազեր է արտանետում:
Ադամ Լիսքի գլխավորությամբ գիտնականների խումբը յուրահատուկ համակարգչային մոդել է մշակել, որը թույլ է տալիս տեսնել եգիպտացորեն աճեցնող ամերիկյան բոլոր նահանգներում 128 մլն արկ հողատարածքից բույսերի մնացորդների հավաքման ազդեցությունը: Գիտնականները հաղորդում են, որ մաթեմատիկական ծրագրի գնահատման արդյունքներով, 5 տարի բիովառելիքի օգտագործման հետեւանքով ածխաթթվի տարեկան արտանետումները կավելանան 7 տոկոսով, ինչը չենք կարող նշել բենզինի դեպքում, հաղորդում է «Glob-News»-ը:
Այսօր գիտնականներին մտահոգում է տվայլ փաստը, ինչը հաշվի առնելով նրանք ծրագրում են մոտ ապագայում անցնել այլընտրանքային վառելանյութի նոր աղբյուրների որոնման:





























