Աշնանը «Apple» ընկերությունը կներկայացնի ոչ միայն «iPhone 6» սմարթֆոնը, «iPad» եւ «iPad mini» պալնշետները, այլ նաեւ միանշանակ նոր սարքավորում՝ «iWatch» խելացի ժամացույցը: Այդ մասին գրում է ճապոնական «Nikkei Asian Review» պարբերականը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ «iWatch»-ը կթողարկվի ոչ թե սեպտամբերին, այլ հոկտեմբերին: Դրանք աշխատելու են «iPhone» սմարթֆոնի կցված, դրան են ուղարկելու բիոմետրիկ տվյալներ: Ծրագրային հիմքում iOS 8 օպերացիոն համակարգն է, որը ներկայացվել է երկուշաբթի «WWDC 2014»-ում, այս աշնանը վաճառքում կհայտնվեն:

Աղբյուրները պնդում են, որ «iWatch»-ը կաշխատի սենսորային OLED-էկրանով, արյան մեջ թթվածնի, գլյուկոզայի պարունակությունը որոշող, կալորիայի եւ այլ տվյալներ գրանցող սարքեր: