Հարավային Oսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոհրդարանական ընտրությունները կայացած է ճանաչել: Քվեարկության ընթացքում հաղթահարվել է անհրաժեշտ 50 տոկոս մասնակցության սահմանը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Բելլա Պլիեւան:
Պլիեւան հավելել է, որ ԿԸՀ-ն այս պահին տեղեկություններ չունի ընտրական օրենսդրության լուրջ խախտումների մասին:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն, որոնք խորհրդարան անցնելու համար պետք է հաղթահարեն 7 տոկոսանոց սահմանը:





























