«Ալ-Քայիդայի» հետ կապված  «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները գիշերը այրել են իրաքյան Անբար նահանգի խոշորագույն նավթապահեստներից մեկը:

Ոստիկանության հաղորդած տեղեկատվության համաձայն, ծայրահեղականները զինված հարձակում են իրականացրել նահանգի վարչական կենտրոն Ռամադա քաղաքից  5 կմ արեւմուտք տեղակայված նավթաբազայի վրա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Փոխհրաձգության հետեւանքով սպանվել են երեք պահակները: Դեպքի վայր ժամանած զինծառայողները ամբողջապես շղթայել են շրջանը, երբ ծայրահեղականները այրել են նավթապահեստը, որը առավոտյան ամբողջությամբ այրվել էր:

Այժմ զինյալները շարունակում են վերահսկողության տակ պահել բազան, բանակը պատրաստվում է մարտի: