ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զաիդ ալ-Նահյանը պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք է ստորագրել:
Ապագա զինվորականները կդառնան ԱՄԷ-ի գլխավոր հենարանը:
Ըստ օրենքի` զորակոչի ենթակա են 18-30 տարեկան արական սեռի բոլոր ներկայացուցիչները, որոնք ծառայելու են ինն ամսից մինչեւ երկու տարի: Նվազագույն ժամկետը նախատեսված է բուհերի շրջանավարտների համար: ԱՄԷ-ի զինված ուժերում ընդգրկվելու պարտադիր պայմանը բուժզննում անցնելը եւ համապատասխան փաստաթուղթ ստանալն է: Բանակում կընդգրկվեն նաեւ իգական սեռի ներկայացուցիչները, սակայն վերջիններիս համար զորակոչն անցկացվելու է կամավոր սկզբունքով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄԷ-ի հպատակների համար զինվորական ծառայությունը ներառելու է պարտադիր ֆիզիկական պատրաստվածություն եւ հայրենասիրական դաստիարակություն:





























