Վիետնամի հարուստ բիզնեսմեններից մեկը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման միլիոնավոր դոլարների խարդախության համար:

Նգուեն Դուք Քյենը՝ Հանոյի խոշոր ֆուտբոլային ակումբի ղեկավարը, մեղավոր է ճանաչվել հարկերի վճարումից խուսափելու  եւ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար:

2012թ. նրա ձերբակալությունը  իր կողմից հիմնադրված Ասիական առեւտրային բանկի գնանշումների կտրուկ անկում առաջացրեց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ, բիզնեսմենը եղել է վարչապետ Նգուեն Թան Զունգայի համախոհը: Ինչպես ենթադրում էին վերլուծաբանները, Դուք Քյենի դեմ մեղադրանքները կարող են իշխող Կոմունիստական կուսակցության ներսում պայքարի հետեւանք լինել: