Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մի քանի շաբաթների ընթացքում Դոնբասից դուրս շպրտել ուկրաինական զորքերը եւ Լուգանսկն ու Դոնեցկը փշալարերով պաշտպանել, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Պորոշենկոն պետք է պարտադիր լուծի Ուկրաինայի արեւմուտքում ծայր առած խնդիրները, քանի որ ՌԴ-ի նախագահ Պուտինի պլանը բավականին հստակ է: Այս մասին Gordonua.com-ի մեկնաբանությունում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է Грузия On-line:
«Պուտինը պատրաստվում է մի քանի շաբաթվա ընթացքում Դոնբասից դուրս շպրտել ուկրաինական զորքերը եւ Լուգանսկն ու Դոնեցկը պաշտպանել փշալարով», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Սահակաշվիլին նաեւ նշել է, որ Ուկրաինայի արեւմուտքում անհրաժեշտ է դեպքերի ընթացքը փոխել. «Այժմ պետք է ուժեղացնել հակաահբեկչական գործողությունները, քանի որ առանց լուրջ գործողությունների հիմա ոչինչ չի ստացվի: Ուկրաինան պետք է ամբողջությամբ փոխի ռազմական իրադարձությունների ընթացքը: Առանց դրա ոչինիչ չի ստացվի»:
«Պուտինը այժմ կկեղծի հրադադարը եւ այդ սոուսով գրավի արեւմտյան շրջանները», - ավելացրել է քաղաքական գործիչը:
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Պորոշենկոն իրեն լավ է դրսեւորել Նորմանդիայում Պուտինի հետ առաջին զրույցի ընթացքում:
«Պորոշենկոն Պուտինի հետ զրույցի ընթացքում ընդհանուր առմամբ իրենց լավ դրսեւորեց, եթե դատենք այն բանից, ինչ դիտել ենք հեռուստացույցով»: Առաջին ելույթի համար դա բավականին լավ էր», ասել է Սահակաշվիլին:





























