Փարիզի հայտնի Արվեստների կամուրջը փլվել է զբոսաշրջիկների թողած «սիրո կողպեքների» ծանրությունից, փոխանցում է Daily Mail-ը: Կամուրջի վրա գտնվող զբոսաշրջիկներին ապահով վայր են տեղափոխել:
Մետաղյա ճաղավանդակը ներսի հատված է ընկել, այլ ոչ թե ջուրը, պատմել է տեղի ոստիկանը: «Եթե այն նավակի վրա ընկներ, ողբերգական հետեւանք կունենար», — ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Զբոսաշրջիկների մոտ տարածված է կամրջի վրա իրենց անունով կողպեք կախելը, սակայն այդ «խորհրդանիշների» ծանրությունը սպառնում է մետաղական կամրջին, որը կառուցվել է 1804 թ. եւ վերականգնվել 1980 թ.` նորոգվելով երկու համաշխարհային պատերազմների ընթացքում կրած ավերածություններից:





























