Բալթյան երկրներում սկսվել են ՆԱՏՕ-ի «Saber Strike-2014» ցամաքային եւ օդային ուժերի խոշոր միջազգային զորավարժությունները: Մանեւվրները տեղի կունենան մինչեւ հունիսի 20-ը, որոնց կմասնակցեն ավելի քան 4,7 հազար զինծառայողներ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Կանադայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, ինչպես նաեւ 800 միավոր ռազմական տեխնիկա:

Ինչպես հաղորդում է հանրապետության ՊՆ-ն, Լատվիայի համար դա խոշորագույն զորավարժություններն են ՆԱՏՕ-ին անդամակցելուց ի վեր:

Այս զորավարժությունները ամենամյա են եւ տեղի են ունենում արդեն 4-րդ անգամ: Նրանց նպատակն է բարելավել ՆԱՏՕ-ի միավորված ռազմական միավորների փոխգործակցությունը, մշակել պաշտպանական եւ հարձակողական գործողությունների անցկացման պատրաստականություն, ինչպես նաեւ մասնակցել միջազգային առաքելությունների: