Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաք ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որից հետո նրանք ցրվել են:
Ուղղաթիռները կրկին պտտվում են քաղաքի վերեւում: Արհմիությունների առաջնորդի խոսքերով, 12 մարդ ձերբակալվել է: Այս տվյալները, սակայն, ոստիկանությունը չի հաստատել:
Բողոքի ակցիաները պայմանավորված են մետրոյի աշխատակիցների շարունակական գործադուլներով, ովքեր պահանջում են աշխատավարձի բարձրացում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կիրակի ցուցարարները որոշել են շարունակել ակցիան՝ չնայած դատարանի որոշմանը: Սան-Պաուլուի քաղաքապետը սպառնացել է ազատել աշխատանքից նրանց, ովքեր չվերադառնան իրենց աշխատատեղերը:
Արդեն հինգշաբթի օրը, հունիս 12-ին, քաղաքը պետք է ընդունի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:





























